ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ֆրանկոֆոնիայի լիարժեք անդամ էլ դարձանք

Ֆրանկոֆոնիայի լիարժեք անդամ էլ դարձանք
26.09.2013 | 16:28

Սեպտեմբերի 8-16-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի 56 մասնակից երկրների շարքում (որին մասնակցում էին 3000 մարզիկներ) ՀՀ ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը: Մեր մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Հայաստանյան պատվիրակությունը, որը երկրորդ անգամ է մասնակցում միջազգային խաղերին, գրանցել է երեք ոսկե մեդալ, իսկ Հայաստանին շնորհվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամի կարգավիճակ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այդ առթիվ հրավիրել էին մամուլի ասուլիս:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի խաղերը կայանում են՝ սկսած 1987 թվականից, յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ: Այսօր Ֆրանկոֆոնիայի անդամ է 87 երկիր: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ձեռնարկել է անցկացնել խաղեր՝ այդ գաղափարի շուրջ միավորելով տարբեր ազգությունների, տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներին, հատկապես երիտասարդներին: Ըստ դեսպանի՝ թեև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շեշտը դնում է ֆրանսերենի զարգացման, տարածման և խթանման վրա, սակայն միջազգային խաղերի միջոցով փորձում է հայտնաբերել մարզաշխարհի ներկայացուցիչներին, մասնավորապես՝զարգացող երկրներից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ